Հունիսի մեկից, ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելությունը: Մասնագիտություններն, ըստ կրթական ծրագրերի.
Բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցում
1. Կառավարում (որակավորումը՝ կառավարման բակալավրի աստիճան)
2. Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում (որակավորումը՝ ճարտարագիտության բակալավրի աստիճան)
3. Փրկարարական գործ (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավրի աստիճան)
4. Քաղաքացիական պաշտպանություն (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավրի աստիճան)
5. Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավրի աստիճան)
6. Հրդեհային անվտանգություն (որակավորումը՝ անվտանգության ծառայության բակալավրի աստիճան)
Մագիստրոսի կրթական ծրագիր առկա ուսուցում
1. Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք) (որակավորումը՝ իրավագիտության մագիստրոսի աստիճան)
2. Կառավարում (Ճգնաժամային կառավարում) (որակավորումը՝ կառավարման մագիստրոսի աստիճան)
3. Փրկարարական գործ (որակավորումը՝ անվտանգության ծառայության մագիստրոսի աստիճան)
հեռակա ուսուցում
1. Կառավարում (Ճգնաժամային կառավարում)
(որակավորումը՝ կառավարման մագիստրոսի աստիճան)
2. Փրկարարական գործ
(որակավորումը՝ անվտանգության ծառայության մագիստրոսի աստիճան)
3. Հոգեբանություն
(որակավորումը՝ հոգեբանության մագիստրոսի աստիճան)
4. Նախնական զինվորական պատրաստություն (որակավորումը՝ մանկավարժության մագիստրոսի աստիճան)
5. Կիրառական սեյսմոլոգիա (որակավորումը՝ երկրաբանության մագիստրոսի աստիճան)
Հետբուհական կրթություն (հայցորդություն)՝
«Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ:
Միջին մասնագիտական կրթական ծրագիր՝ հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով.
1. Հրշեջփրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (որակավորումը. Տեխնիկ՝ Հրշեջփրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկման և նորոգման)
2. Կառավարում արտակարգ իրավիճակներում (որակավորումը. Մասնագետ՝ արտակարգ իրավիճակների կառավարման)
3. Հրդեհային պաշտպանություն (որակավորումը. Մասնագետ՝ Հրդեհային պաշտպանության)
4.Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում (որակավորումը՝ տեխնիկ-օպերատոր ՝ որոնողափրկարարական աշխատանքներում կիրառվող հեռակառավարվող սարքերի շահագործման)
Մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208
Հ.Գ. Միջին մասնագիտական կրթական ծրագրում բարձր առաջադիմությամբ սովորողները կրթաթոշակ են ստանում, իսկ նույն կրթական ծրագրի գերազանց եւ լավ գնահատականներով շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների ուսումը շարունակել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2-րդ կուրսում: Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների ընդունելությունը իրականացվում է առանց քննությունների՝ մրցույթային կարգով, դպրոցի ավարտական վկայականի գնահատականների հաշվառմամբ: