ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած աշխատանքային պլանի համաձայն,  2022 թվականի մարտին ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպել է վերապատրաստման 20 դասընթաց, այդ թվում՝ ութ արտապլանային՝  «Սսինոփսիս Արմենիա», «Գլոբալ բրիջ», «Առաքելություն Հայաստան» եւ այլ կազմակերպություններում:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 543 ունկնդիր. դպրոցների փոխտնօրեններ, նախադպրոցական հաստատությունների մեթոդիստներ, քոլեջների դասախոսներ, ուսանողներ, համայնքապետարանների քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ, սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Խոցելի խմբերի անվտանգության հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման եւ պատրաստման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցերը», «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար