փ/ծ գնդապետ
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Քաղաքացիական պաշտպանություն ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1958 թվականի հուլիսի 23-ին։
1975-1980 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում: 1980-2001 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտում: 1990 թվականին վերապատրաստվել է Գյուլբենկյանի անվան գիտության ինստիտուտում, /Պորտուգալիա/: 2021 թվականը զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճառագայթային քիմիայի կենսաբանական բաժնի պետի պաշտոնը: Ծառայության ընթացքում Վ. Բագիյանը հանդիսացել է մի շարք միջազգային ծրագրերի պատասխանատու ղեկավար, որի շրջանակներում բարձրացրել է Հայաստանի ճառագայթային քիմիայի կենսաբանական անվտանգության մակարդակը:
2010 թվականից դասավանդում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:
Վ. Բագիյանը Հայաստանի քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային ազգային թիմի փորձագետ է:
Վ. Բագիյանը 4 արտոնագրի, 5 ձեռնարկների և 35 գիտական հոդվածների հեղինակ է:
Տարբեր գերատեսչությունների կողմից պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և կրծքանշաններով։