Հունվարի 20-ին եւ 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվեց մագիստրոսի կրթական ծրագրով ուսանողների ամփոփիչ քննությունը՝ մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: ՃԿՊԱ-ն ավարտեց եւս 23 մագիստրոս՝ երեք մասնագիտության գծով.

Կառավարում (ճգնաժամային կառավարում)՝ 9

Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)՝ 9

Հոգեբանություն՝ 5

Մագիստրոսների կեսից ավելին՝ 15 մարդ, աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում, մյուսները՝ այլ կազմակերպություններում. ՀՀ պաշտպանության նախարարություն, ՄԱԿ, Հայկական կարմիր խաչ եւ այլն:

Փետրվարի 26-ին տեղի կունենա «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մագիստրոսի կրթական ծրագրի «Ճգնաժամային իրավունք» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ