Հաշվետու ժամանակահատվածում ակադեմիայում իրականացվել են աշխատանքներ հետեւյալ ուղղություններով`

· ղեկավար կազմի եւ մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում,

· հրշեջ-փրկարարների վերապատրաստում, որակավորման բարձրացում,

· բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում,

· բնակչության ուսուցում,

· գիտահետազոտական աշխատանքներ,

· ուսումնամեթոդական աշխատանքներ,

1. Ղեկավար կազմի եւ մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում (ՂԿՈԲ).

ՂԿՈԲ ֆակուլտետում 2021 թվականին կազմակերպվել են առկա եւ հեռավար դասընթացներ 96 ուսումնական խմբերում (պլանով՝ 86 խումբ), որից 81-ը՝ առկա, 15-ը՝ հեռավար ուսուցման ձեւով 2258 ունկնդիրների մասնակցությամբ (պլանով՝ 2025 ունկնդիր), որոնցից 247-ը՝ ՀՀ մարզերից, 726-ը՝ Երեւանի քաղաքապետարանից եւ վարչական շրջաններից, 463-ը՝ ՀՀ նախարարություններից ու գերատեսչություններից, 822-ը՝ այլ կազմակերպություններից:

Դասընթացներն իրականացվել են ինչպես Ակադեմիայում, այնպես էլ արտագնա:

2. Հրշեջ-փրկարարների վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ուղղությամբ.

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարական ֆակուլտետում՝

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարական ֆակուլտետում ՓԾ ծառայողների 2021թ.-ի դասընթացների պլան-ժամանակացույցի համաձայն, դասընթացներին, առարկայական ստուգարքներին մասնակցել են 289 ունկնդիր (պլան-ժամանակացույցով նախատեսված 300-ի փոխարեն), արտապլանային դասընթացներին ընդհանուր թվով մասնակցել է մոտ 395 ունկնդիր, 104 եռամսյա ուսումնական փորձաշրջանի մասնակից եւ 39 փրկարարական որակավորման մասնակից:

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարական ֆակուլտետում վերապատրաստվել եւ որակավորվել է 827 ունկնդիր:

3. 2021 թվականին ակադեմիա է ընդունվել 295 ուսանող, որից 90՝ միջին մասնագիտական, 175-ը՝ բակալավրի, 30-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրերով: Նույն տարում ակադեմիան ավարտել է 251 ուսանող:

Իր գործունեության ընթացքում Ակադեմիան տվել է 2713 շրջանավարտ.

Աշխատող շրջանավարտների միջին թիվը՝

Ø ՀՀ ԱԻՆ համակարգում՝ 635 շրջանավարտ, որից 11-ը 2021 թվականին

Ø ՀՀ ՊՆ՝ 106, որից 11-ը 2021 թվականին

Ø ՀՀ ոստիկանություն՝ շուրջ 140, որից 21-ը 2021 թվականին

Ø ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ 10,

Ø Ակադեմիայում՝ 40, որից 1-ը 2021 թվականին

Ø տարբեր բանկեր՝ 10 եւ այլն:

Ø ՀՀ կառավարության որոշմամբ 2020-2021 ուսումնական տարվա համար Ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրին հատկացվել է 90 տեղ անվճար (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ): Բարձր առաջադիմությամբ ուսանողներին պետության կողմից տրամադրվել է կրթաթոշակ:

· Պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված է՝

15 գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ եւ 53 գիտությունների թեկնածու, դոցենտներ

· Դոցենտի գիտական կոչում է շնորհվել ճգնաժամային կառավարման ամբիոնի 3 դասախոսի՝ մեկ քաղաքագիտության եւ 2՝ տեխնիկական:

· Ակադեմիայի 5 դասախոս ստացել է ՌԴ ԱԻՆ ՔՊ ակադեմիայի դիպլոմներ՝ վերապատրաստման դասընթացների մասնակցության համար:

4. Բնակչության ուսուցում.

Բնակչության ուսուցման ուղղությամբ կատարվել են հետեւյալ աշխատանքները.

Ø Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ելույթներ Հայաստանի Հանրային հեռուստաալիքով, ռադիոյով եւ տարբեր ԶԼՄ-ներով իրականացվել է շուրջ 12 մասնագիտական հաղորդաշար (նյութերը տեղադրված են (http://www.mes.am, http://cmsa.am/, https://www.facebook.com/cmsa.academy/, https://911tert.am/ կայքերում):

Ø Բնակչության ուսուցման նպատակով ստեղծվել է էլեկտրոնային հարթակ՝ դիմակայուն գրադարան — http://library.cmsa.am/hy/ հարթակ, որից կարող են օգտվել ոչ միայն ուսանողներն ու դասախոսները, այլեւ բնակչության լայն շերտերը (www.cmsa.am): Վերոհիշյալ հարթակը նպաստում է քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտում բնակչության անվտանգության մշակույթի ձեւավորմանը եւ համարվում է բնակչության ուսուցման նոր մեթոդաբանություն:

Ընդհանուր առմամբ ուսուցանվող բնակիչների թիվը գերազանցում է մի քանի տասնյակ հազարը, չհաշված dasaran.am-ով արտակարգ իրավիճակների թեմայով խաղային տարբերակով ուսուցանվողները:

5. Գիտական եւ հետազոտական աշխատանքներ.

Ø Հրատարակվել է Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ գիտական հանդեսի 2 համար՝ հոդվածների ընդհանուր թիվը 55:

Ø Մշակվել են եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հաստատվել են միջին մասնագիտական կրթական ծրագրով երկու՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում եւ «Պաշտպանական կառույցների շահագործում մասնագիտությունների գծով որակավորման պետական կրթական չափորոշիչները, ուսումնական պլանները եւ մոդուլային ծրագրերը:

Ø Տրվել են կարծիքներ 10 գիտական աշխատանքի վերաբերյալ, այդ թվում նաեւ ատենախոսությունների եւ սեղմագրերի:

Ø Ներկայացվել են շուրջ 25 զեկուցումներ միջազգային գիտական, գիտագործնական խորհրդակցություններում եւ խորհրդաժողովներում (առցանց):

Ø Ղեկավարվել է 31 մագիստրոսական թեզ:

Գիտական կիրառական աշխատանքների ուղղությամբ՝

Ակադեմիայում ձեւավորվել է IT լաբորատորիա:

Իրականացվել է՝

Ø Անօդաչու թռչող սարքի կիրառությամբ որոնողափրկարարական գիտափորձնական աշխատանքներ Ապարանում, Հրազդանի կիրճում, Արզնու ձորում (հիմնական խնդիրն էր քարտեզագրման հնարավորությունների ուսումնասիրումը), եւ Ստեփանավանում (գետային խոչընդոտներ հաղթահարելու գործում գրանցել դրական արդյունքներ):

Ø Ջրափրկարարական գիտահետազոտական աշխատանքներ ԱԹՍ-ների կիրառմամբ Սեւանա լճի տարածքում:

Փորձարկվել են հետեւյալ ուղղությունները.

. մշտադիտարկում,

. լողափում վարքականոնների ուղղությամբ իրազեկում,

. վարքականոնները խախտողներին զգուշացում,

. տուժածի հայտնաբերում ջերմային պատկերիչով,

. կոորդինատների որոշում եւ հաղորդում փրկարարաներին եւ օպերատիվ շտաբ,

. փրկօղակի նետում ջրում գտնվող տուժածին,

. ԱԹՍ-ի կիրառմամբ հանգստյան օրերին իրականացվել է ազդարարում Սեւանա լճին հարակից հանրային ափերում անվտանգության վարքականոնների վերաբերյալ:

Ø ԱԹՍ-ի միջոցով անտառային հրդեհներից խուսափելու համար վարքականոնների վերաբերյալ իրազեկում Լոռու, Տավուշի մարզերում՝ Դիլիջանի Հաղարծին վանքի մերձակա հանգստյան գոտիներում (թռիչքի տեւողությունը 25 րոպե), Ստեփանավանի Լոռէ փրկարարական ջոկատի մերձակա հանգստյան գոտիներում, Դենդրոպարկում եւ հարակից տարածքներում (թռիչքի տեւողությունը 25 րոպե), Վեդիում՝ Խոսրովի արգելոցի մերձակա հանգստյան

գոտիներում (20 կմ երկարությամբ), Հրազդան-Հանքավան ճանապարհին՝ Մեղրաձորի հարակից հանգստյան գոտիներում (1 թռիչք մոտ 30 րոպե տեւողությամբ), ինչպես նաեւ Ջերմուկ քաղաքի նախկին ձկնաբուծարանի ճանապարհի եւ Կեչուտի ջրամբարի մերձակա հանգստյան գոտիներում (2 թռիչք):

Ø Համաձայն ԱԻ նախարարի 2021թ. հունիսի 28-ի խորհրդակցության Nօ13 արձանագրության հանձնարարականների 2.1 կետի պահնջների՝ մշակվել է ԱԹՍ-ների հետ կապված ուսուցման ծրագիր երեք փուլով:

Ø Լուսակերտ ուսումնական բազայում Ակադեմիան իրականացրել է Անօդաչու թռչող սարքերի շահագործում թեմայով դասընթաց Երեւան քաղաքի եւ 8 մարզերի փրկարար ծառայողների հետ, Ստեփանավան քաղաքում ԱԻՆ ՄՓՎ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ծառայողների համար իրականացրել է քառօրյա դասընթաց Անօդաչու թռչող սարքերի շահագործում թեմայով։

Ø Մշակվել է փոքր ռոբոտի անցողունակությունը բարձրացնող մետաղական կոնստրուկցիաներ, ինչը հնարավորություն է տվել ռոբոտը իջեցնելու եւ վեր բարձրացնելու 650 թեքություն ունեցող աստիճանավանդակով։

Ø Իրականացվել են ԱԹՍ-ների միջոցով ջրային խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաեւ պարանների ամրացման մեխանիզմների մշակման աշխատանքներ:

Ø Կատարվել են ԱԹՍ-ի միջոցով 65 սմ լայնությամբ պատուհանից շենքի 5-րդ հարկ մուտք գործելու եւ ներսում աշխատանքներ իրականացնելու գիտափորձեր։

6. ՈՒսումնամեթոդական աշխատանքներ,

Հաշվետու ժամանակահատվածում`

Հրատարակվել է՝

Ø Քաղաքացիական պաշտպանության մարտավարություն, Ջրասուզական պատրաստություն, Ուսուցման ռազմավարություններ, Փլուզումներ անվանումներով ուսումնամեթոդական չորս ձեռնարկ, իսկ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների ուղղությամբ՝ 12 ձեռնարկ:

Ø Մշակվել եւ լրամշակվել է շուրջ 20 դասախոսության նյութ (հիմնականում՝ էլեկտրոնային հարթակի համար):

Ø Լրամշակվել են վերապատրաստման ուսումնամեթոդական պլաններ տարբեր մակարդակների համար:

Ø Մշակվել են կարգեր, կանոնակարգեր, ընթացակարգեր եւ այլ փաստաթղթեր կրթության զարգացման եւ որակի ապահովման ուղղությամբ:

Ø Առկա ուսումնական պլաններին համապատասխան լրամշակման գործընթացում են նաեւ առարկայական նկարագրերը բոլոր մասնագիտությունների, ուսուցման ձեւերի ու կրթական ծրագրերի համար:

9. Հանդիպումներ եւ մասնակցություն.

Ø ՀՀ ԳԱԱ Գեոռիսկ կազմակերպության եւ ՄԱԿ-ի մասնագետների հետ իրականացվել են Ժնեւյան համալսարանի նյութերի հիման վրա GIS համակերգերի կիրառման հեռավար դասընթացի մոդուլի ներդրման աշխատանքներ:

Ø Թվինինգ ծրագրի շրջանակներում (2 հանդիպում), որի ընթացքում քննարկվել են՝ դասախոսությունների կազմակերպում դասախոսների համար, փորձի փոխանակումների տարբերակներ, շվեդական եւ շվեյցարական դասավանդման մեթոդաբանություն:

Հանդիպումներ են իրականացվել՝

Ø Նիդեռլանդների թագավորությունում Ռիսկի հասարակություն կազմակերպության հետ՝

Ø «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման» ճապոնական ծրագրի գլխավոր խորհրդատուի հետ:

Ø ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող Քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության հայաստանյան ծրագրի խմբի հետ:

Մասնակցություն.

Ø Արտակարգ իրավիճակների նախարարությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության կողմից ներկայացվող «Արտակարգ իրավիճակներում եւ ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձեւը» թեմայով դասընթացին:

Ø «Անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Աղվերանում իրականացվող աշխատաժողովին:

Ø Ռուս-Սերբական հումանիտար կենտրոնում կայացած «Ուսուցման, հրդեհների մարման եւ վթարափրկարարական աշխատանքների իրականացման արդի խնդիրները COVID — 19 համաճարակի պայմաններում» թեմայով վեբինարին:

Ø Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից անցկացվող «Անտառային հրդեհների հրդեհաշիջման մարտավարությունը», «Ատոմային էլեկտրակայանների հրդեհաշիջման մեթոդաբանությունը» եւ «Ճգնաժամային կառավարում» թեմաներով վերապատրաստման երեք դասընթացին:

Ø ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կողմից անցկացվող ցուցադրական ուսումնավարժանքին, ինչպես նաեւ «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հարցերը» խորագրով 17-րդ գիտական կոնֆերանսին (2 մասնակից):

Ø ՌԴ Կազանի Ա.Ն. Տուպոլեւի անվան Ազգային հետազոտական տեխնիկական համալսարանի հետ համագործակցության շրջանակում «Ազգային եւ տեղական մակարդակով Սենդայի ծրագրի իրականացման հնգամյակը» թեմայով գիտական կոնֆերանսին (5 մասնակից):

Ø ՊՆ ԶՈՒ հաստիքային հրշեջ խմբերի հրշեջ-կիրառական մարզաձեւերի մրցումներին:

Ø ԱԻՆ ՓԾ որակավորման քննությունների ընդունման հանձնաժողովի կազմի աշխատանքներին:

Ø ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում եւ ենթակա ստորաբաժանումներում մեթոդական, մասնագիտական օգնության ցուցաբերման եւ համալիր ստուգումների իրականացման աշխատանքներին:

Ø Լոռու ՔՈՓ թիմի 32-ժամյա դաշտային վարժանքի ընթացքը վերահսկելու եւ մեթոդական օգնություն ցուցաբերելու աշխատանքներին:

Ø ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հակահրդեհային կազմավորման եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ անցկացվող երկօրյա պարապմունքներին:

Ø ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի կողմից կազմակերպվող հանրապետական խաղերին (վարժանք-մրցույթ):

Ø «Միասնության ուժը» խորագրով ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքին (երիտասարդ դասախոսներ):

Ø Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից իրականացված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման տարածքային ենթակառուցվածքի գործունեության օպերատիվ կառավարում» եւ «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում» թեմաներով դասընթացներին:

Ø Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության Տետյուշի քաղաքի քաղաքացիական պաշտպանության պետական քոլեջի կողմից կազմակերպված «Տեխնիկական անվտանգություն եւ բնապահպանական կառավարում» թեմայով միջազգային առցանց օլիմպիադային՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի միջին մասնագիտական ուսումնական հսատատությունների սովորողների համար: Ակադեմիայից՝ մեկ թիմ, 3 մասնակցով: Ակադեմիայի թիմը գրավեց 3-րդ տեղը: Ուսանողներն ստացան մասնակցության հավաստագիր, իսկ Ակադեմիային շնորհվեց պատվոգիր:

Ø Սյունիքի մարզի Արեւիկ ազգային պարկի անտառային տարածքներում բռնկված հրդեհի մարման աշխատանքների նպատակով հրշեջ-փրկարարների հերթափոխի տեղափոխման աշխատանքներին:

Ø Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում իրականացված կամավոր հրշեջ-փրկարարների որակավորման քննությունների հանձնաժողովի կազմի աշխատանքներին:

Ø ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության կողմից կազմակերպվող անգլերեն լեզվի դասընթացներին:

Կնքվել է Համաձայնագիր-պայմանագրեր՝

Ø ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական եւ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների հետ,

Ø Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ,

Ø ՌԴ Կազանի Ա.Ն. Տուպոլեւի անվան Ազգային հետազոտական տեխնիկական համալսարանի հետ:

Ø Գազպրոմ Արմենիա ՓԲԸ ուսումնա-սպորտային համալիր հիմնարկի հետ,

Ø Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի հետ,

Ø Մարդը կարիքի մեջ ԲՀԿ

Ø Մոդեստա ՍՊԸ հետ:

2022 թվականին նախատեսվող աշխատանքներ

Նախատեսվում է իրականացնել՝

Ø Կառավարման մարմինների եւ կազմակերպությունների ղեկավար կազմի ու մասնագետների վերապատրաստում՝ շուրջ 2000 ունկնդիր:

Ø Հրշեջ-փրկարարների վերապատրաստում՝ շուրջ 350 ունկնդիր:

Ø ԱԹՍ-ն փակ տարածքներում շահագործելու փորձեր՝ տուժածների որոնման նպատակով:

Ø փոքր ռոբոտի անցողունակության բարձրացման համար հետազոտական աշխատանքներ։

Ø ԱԹՍ-ները ռոբոտների վերածելու տարատեսակ եւ ԱԹՍ-ների ծրագրավորման հետազոտական փորձեր:

Ø Հիբրիդային ԱԹՍ-ների ձեւավորմանն ուղղված հետազոտական փորձեր:

Նախատեսվում են նաեւ՝

Ø ՀՀ ԿԳՄՍՆ ԲՈԿ-ի կողմից գիտահետազոտական նոր ուղղություններով մասնագետների պատրաստման թույլտվության ստացում:

Ø Ինստիտուցիոնալ հավատարմագրմանն ուղղությամբ միջազգային գործունեության ակտիվացում:

Ø Նոր մասնագիտությունների ներդրում:

Ø Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների եւ ուսանողների օտար լեզվի իմացության մակարդակի բարձրացման ծրագերի իրականացում:

Ø Միջազգային գիտաժողովների, վեբինարների, վերապատրաստումների, սեմինար-ների ու կլոր սեղանների առցանց կազմակերպում:

Ø Ուսանողական գիտաժողովների պարբերաբար կազմակերպում:

Ø Դիմորդների մասնագիտական կողմնորոշման աշխատանքների ակտիվացում սկսած հունվար ամսից՝ ընդգրկելով նաեւ Հանրապետության հեռավոր մարզերը եւ յուրաքանչյուր տարվա մարտ-մայիս ամիսներին իրականացնել «Բաց դռներ»-ի օրեր: