2021 թվականի դեկտեմբերի 27-2022 թվականի հունվարի 2 ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 383 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

2021 թվականի վերջին կանչը սպասարկել են Կոտայքի փրկարարները: Դեկտեմբերի 31-ին ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղում այրվում է կուտակված վառելափայտ: Փրկարարները մարել են հրդեհը: Այրվել է մոտ 9 խմ վառելափայտ։

Առավել մանրամասն՝ այստեղ