ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչությունն ամփոփել է 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

Անցած տարի Արտակարգ իրավիճակների նախարարությունում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի կողմից անցկացվել է «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են պետական կառավարման համակարգի բոլոր շահագրգիռ կառույցները և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 24-ից 28-ը վարչության ՃՔԿԻՄ բաժինը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի կազմում ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված «ԳՌՈՄ-2021» համատեղ զորավարժությանը:

Առավել մանրմասն՝ այստեղ