Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ եւ առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել Ամանորի խորհրդանիշ տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները:

Մասնավորապես.

  • Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին եւ գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա:
  • Մի քանի հարկանի առանձնատանը տոնածառը տեղադրեք առաջին (ծայրահեղ դեպքում` երկրորդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունի մեկից ավելի տարհանման ելք:
  • Տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ եւ չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը:
  • Եթե եղեւնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկվել ինչպես ջահը:
  • Լուսավորության համար պետք է օգտագործել 12 Վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել եւ հուսալիորեն մեկուսացնել:
  • Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց եւ այլն, ինչպես նաեւ էլեկտրական լապտեր:
  • Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:

Չի թույլատրվում`

Առավել մանրամասն՝ այստեղ