ՀՀ աարտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները իրենց կուրսղեկ՝ բնական գիտությունների ամբիոնի դասախոս՝ Գայանե Վարդանյանի հետ, դեկտեմբերի 23-ին այցելել են պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ ՃԿՊԱ ուսանողները ծանոթացել են համալսարանի պատմությանը, հանդիպել կուրսանտներին, եղել ռազմական համալսարանի զինանոցում, ճաշարանում, հանգստի սենյակում, թանգարանում: Ապագա փրկարարները տպավորված էին ապագա զինծառայողների առօրյայով:

ՃՊԿԱ-ռազմական համալսարան համագործակցությունը արդեն  մեկ տարվա պատմություն ունի:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները

Հ.Գ. ՃՊԿԱ-ռազմական համալսարան համագործակցության շրջանակներում այլ միջոցառումներ.

Նախատեսվում են փոխայցեր

Վերապատրաստվում են զինվորականները

Գույքի ցուցադրություն ռազմական համալսարանում

Ոչ միայն ծառայության մեջ, այլ նաեւ կենցաղում անհրաժեշտ է տիրապետել անվտանգության կանոններին

Անվտանգության մշակույթը՝ կրթության առաջանցիկ ուղենիշ