ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» հոգեբանության դասախոս Անահիտ Մատինյանի նախաձեռնությամբ, նոյեմբերին 25-ին ՃԿՊԱ-ում անցկացվեց «Հաղորդակցություն» թեմայով սեմինար, որն անցկացնում էին ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողներ Աղավնի Մարգարյանն ու Քրիստինե Չիլինգարյանը: Մասնակցում էին ՃԿՊԱ պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանը, ուսումնական բաժնի պետ Եպրաքսյա Բաղրամյանը, միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրերի տարբեր խմբերի ոսանողներ:

Ուսանողները նյութը ներկայացրեցին տարբեր ձեւաչափերով, խոսեցին վերբալ եւ ոչ վերբալ հաղորդակցության միջոցներից, ինֆորմացիայի ճիշտ վերլուծությունից:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները