Նոյեմբերի 26-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ» առարկայի գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Գործնական պարապմունքը վարում էին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ նույն ֆակուլտետի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Սերգեյ Մարտիրոսյանը:

Գործնական պարապմունքի ժամանակ ուսանողներն աշխատեցին փրկարարական աշխատանքներում կիրառվող էլեկտրական, մեխանիկական գործիքներով, որոնողական տեխնիկական սարքավորումներով: Ուսանողներին ներկայացվեց նաեւ տարբեր փրկարարական աշխատանքներում դրանց ընտրության կատարման հիմնական պահանջները:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները