Նոյեմբերի 24-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ» առարկայի գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Գործնական պարապմունքը վարում էին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ նույն ֆակուլտետի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Սերգեյ Մարտիրոսյանը:

Գործնական պարապմունքի ժամանակ ուսանողներն աշխատեցին փրկարարական աշխատանքներում կիրառվող հիդրավլիկ, օդաճնշակային եւ ներքին այրման շարժիչով աշխատող գործիքներով: Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների կիրառման հետ միաժամանակ ուսանողներին ներկայացվում են այդ միջոցների կիրառման անվտանգության հիմնական կանոններն ու պահանջներն, ինչպես նաեւ տարբեր փրկարարական աշխատանքներում դրանց ընտրության կատարման հիմնական պահանջները:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները