ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավր կրթական ծրագրի ուսանողները նոյեմբերի 19-ին այցելեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Ուսանողների խմբին ուղեկցում էին ՃԿՊԱ դասախոս Կարո Գալոյանը եւ մեթոդիստ Տաթեւ Հովակիմյանը։ Թանգարանում ցուցադրված են Վանի թագավորության պատմության, մշակույթի, զարգացած տնտեսության բազմաթիվ նմուշներ:

«Ուսանողները, ովքեր ակտիվ չեն եղել դասերի ընթացքում, բավականին մեծ հետաքրքվածություն և ակտիվություն ցուցաբերեցին և արտահայտեցին իրենց մտահոգությունը մեր պատմամշակութային հուշարձանների պահպանվածության վերաբերյալ», — այցի առիթով ասաց Կարո Գալոյանը:

Լուսանկարները տրամադրել են կազմակերպիչները