Նոյեմբերի 19-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգաժամային կառավարման պետական ակադեմիայի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները «Փրկարարական պատրաստություն» առարկայի կրթական ծրագրի շրջանակներում «Փլուզված շինությունում տուժածների որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» թեմայով գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Գործնական պարապմունքը վարում էին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը եւ ֆակուլտետի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Սերգեյ Մարտիրոսյանը:

Ուսանողները իրականացրեցին իրավիճակի գնահատում, աշխատանքների եւ գործողությունների հաջորդականության որոշում, որից հետո՝ ֆիզիկական եւ տեխնիկական որոնողական սարքերով որոնում, փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների կիրառմամբ երկաթբետոնե կառուցատարրերի կտրման, քանդման, տեղաշարժման աշխատանքներ: Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների կիրառման հետ միաժամանակ ուսանողներին ներկայացվեցին այդ միջոցների կիրառման անվտանգության հիմնական կանոններն ու պահանջները, տարբեր փրկարարական աշխատանքներում դրանց ընտրության կատարման հիմնական պահանջները:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները