Հաշվի առնելով եղանակային պայմանները, դրանց հետևանքով հնարավոր պատահարներն ու արտակարգ դեպքերը՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Կապան-Տաթև ճանապարհի 39կմ-ին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ: Ճանապարհին մնացած, տուժած քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերվի կահավորված և հարմարեցված այս կետում: Տնակն Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնժողովի նախաձեռնությամբ։ Շուռնուխում շարունակում է գործել առաջնային օգնության ցուցաբերման կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան–Գորիս ճանապարհի Տաթև տանող խաչմերուկում:

Առավել մանրամասն՝ այստեղ