ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները, կուրսղեկ Աննա Ենգիբարյանի ուղեկցությամբ, նոյեմբերի 12-ին եղան Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում:

Ուսանողները ծանոթացան մեծանուն հայ բանաստեղծուհու կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին, ասմունքեցին։ Հիշարժան էին երկրորդ ցուցափեղկում դրված այն նվերները, որոնք Կապուտիկյանը ստացել է անվանի մարդկանցից։ Թանկ նմուշներից է հատկապես Սիամանթոյի գրիչը, որը 1963 թվականին Փարիզում Կապուտիկյանին նվիրել է պոետի քույրը։ Ցուցադրությունն ավարտվում է Ավետիք Իսահակյանի, Վազգեն Ա վեհափառի, Պարույր Սեւակի, Բելա Ախմադուլինայի եւ այլ ժամանակակիցներից ստացված հուշանվերներով։

Առանձնակի ուշադրությամբ ծանոթացան տուն-թանգարանի անվտանգության համակարգին, ուսումնասիրեցին տարհանման պլանը: