Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2021 թվականի վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասընթացների պլանի համաձայն,  հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի «Պրոֆսերվիս» ուսումնական կենտրոնում անցկացվել է «Ճոպանային համակարգերի միջոցով բարձրությունների վրա աշխատանքներ ուսուցանող մասնագետների պատրաստում» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Մասնակցել են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Վահե Գեւորգյանը, խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Նորայր Ավագյանը, լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա Մկրտիչ Անտոնյանը, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Արթուր Սուքիասյանն ու ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Հովհաննես Հովհաննիսյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ