ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական եւ բակալավր կրթական ծրագրի ուսանողները նոյեմբերի 5-ին այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր եւ Հայաստանի ազգագրության թանգարան: Ուսանողների խմբին ուղեկցում էին ՃԿՊԱ դասախոս Ռուզաննա Ղարիբյանը եւ մեթոդիստ Տաթեւ Հովակիմյանը։

Ուսանողները ծանոթացան Սարդարապատի հուշահամալիրի ստեղծման պատմությանը, այցելեցին Հայաստանի ազգագրության թանգարան: Թանգարանի փոխտնօրենի ուղեկցությամբ ուսանողները ծանոթացան ցուցանմուշներին՝ տարբեր ժամանակաշրջաններում օգտագործված արհեստագործական իրեր, կենցաղային պարագաներ, ազգային տարազներ, պատկերացում կազմեցին, ինչպես են ապրել ինրենց նախնիները, ինչպիսի մշակութային միջավայրում: Ապագա փրկարարները ծանոթացան նաեւ թանգարանի անվանգության ապահովման համակարգին՝ օդափոխություն, տարհանման ուղիներ, հրդեհաշիջման առաջնային միջոցների տեղաբաշխում եւ այլն։

Միջոցառումն անցավ հետաքրքիր եւ բովանդակալից, եւ ունեցավ ինչպես մասնագիտական կրթության,այնպես էլ հայրենասիրական դաստիարակության նշանակություն։

Լուսանկարները տրամադրել են դասախոսները