Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում» ծրագրի (Prevention, Preparedness and Response to natural and man-made disasters in Eastern Partnership countries` PPRD East) 3-րդ փուլի շրջանակներում, կազմակերպվում են թեմատիկ տեսակոնֆերանսներ՝ վեբինարներ, որոնց մասնակցում են ծրագրի շահառու երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ, փորձագետներ: Հոկտեմբերի 6-ին կազմակերպված վեբինարի թեման էր՝ «Շվեդիայում 2018 թվականի անտառային հրդեհներից քաղված դասեր, միջազգային աջակցություն եւ կարողությունների հզորացում ազգային եւ տեղական մակարդակներում»: Բանախոս՝ Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) բնակչության եւ քաղաքացիական պաշտպանության ծրագրերի համակարգող Աննա-Կարլին Համրե: Իսկ նոյեմբերի 3-ի վեբինարի թեման էր՝ «Միջգերատեսչական համակարգում, հանրային իրազեկումը Շվեդիայի ճգնաժամային կառավարման ոլորտում»: Բանախոս՝ Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ճգնաժամային հաղորդակցության ծրագրերի համակարգող Ժոսեֆին Բարկ: Նոյեմբերի 3-ի վեբինարին մասնակցում էր ավելի քան 50 փորձագետ «Արեւելյան գործընկերության», Եվրամիության եւ այլ երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուրկաինա, Իսպանիա, Նորվեգիա, Շվեդիա, Իսրայել եւ այլն:

Առավել մանրամասն՝ այստեղ