ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» փրկարար ծառայողների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանի համաձայն, նոյեմբերի 2-12-ը անցկացվում է փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի տարբեր ՀՓՋ-ների փրկարարներ՝ 15 հոգի: Դասընթացի տեւողությունը 80 ժամ է, որից 40-ը՝ գործնական, 40-ը՝ տեսական:

Վերապատրաստման թեմաներն են. «Փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումը եւ անվտանգության ապահովումը», «Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հետախուզության իրականացումը, խնդիրները եւ անվտանգության ապահովման հիմնական պահանջները», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների իրականացման անվտանգության կանոնները», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներում կիրառվող շնչառական ապարատներ, դրանց տեսակներն ըստ նշանակության, կիրառման ոլորտները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցներ, տեսակները եւ յուրահատկությունները», «Հավասարակշռության ուժային, դիմացկունության, արագաշարժության եւ ցատկունակության վարժությունների կատարման մեթոդական ցուցումներ», «Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը» եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները