ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած պլանի համաձայն,  ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը, հոկտեմբերին կազմակերպել է վերապատրաստման առկա եւ հեռավար 12 դասընթաց, այդ թվում՝ չորս արտապլանային՝ Շիրակի մարզի տարբեր դպրոցների ուսուցիչների, արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական ծառայողների, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Առողջ ապրելակերպ» դասընթացի մասնակիցների, «Ամքոր» հիմնադրամի աշխատակիցների համար:

Դասընթացներին մասնակցել է 323 ունկնդիր՝ ուսուցիչներ, աշակերտներ, դասախոսներ, ուսանողներ, համայնքների եւ տարբեր կազմակերպությունների տարհանման հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր», «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կազմակերպություններում», «Ճգնաժամային հաղորդակցություն, հանրային իրազեկումն արտակարգ իրավիճակներում», «Կառավարման մարմինների պատրաստումը քաղաքացիական պաշտպանության բնագավառում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Սեպտեմբեր