Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը «Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը»՝ հոկտեմբերի 13-ը այս տարի նշեց «Միայն միասին» կարգախոսով: 

Հոկտեմբերի 26-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացվել է գլոբալ տաքացման, կլիմայական փոփոխությունների եւ բնապահպանական արտակարգ իրավիճակների հարցերով միջազգային գիտաժողով, որտեղ կարեւորվել է ընդդեմ աղետների միասնական ու համախմբված պայքարելու կամքն ու ցանկությունը:

Հավաքում ելույթ է ունեցել ավելի քան 70 փորձագետ տարբեր երկրներից ու միջազգային կառույցներից: Բոլոր ելույթներում ընդգծվել է, որ հաջողություն կլինի, եթե աշխատանքների հիմքում դրվեն գիտական փաստեր եւ օգտագործվեն առկա բոլոր ռեսուրսները:

Կլիմայական փոփոխությունները բացասաբար են ազդում մոլորակի բոլոր տարածքների վրա՝ ցամաք, ջուր, լեռներ, հարթավայրեր, քաղաքներ, գյուղեր: Իսկ դրանց ավերիչ ուժը տարեցտարի աճում է:

Առավել մանրամասն՝ այստեղ