Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների և քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին և հայ բարերար Վարուժան Մարտիրոսյանը:

Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին` շնորհակալություն է հայտնել Վալդեմար Շիբիցկիին Արցախյան պատերազմի օրերին արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Առավել մանրամասն՝ այստեղ