2017 թվականի հոկտեմբերին կեսին Հայաստանում գրանցված էր 18 602 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2018 թվականի հոկտեմբերի կեսին՝ 19 420, 2019 թվականի հոկտեմբերի կեսին՝ 20 541, 2020 թվականի հոկտեմբերի կեսին՝ 22 199, այս տարվա՝ 2021 թվականի հոկտեմբերի կեսին՝ 23 727 արտադրական վտանգավոր օբյեկտ: Վերջին 5 տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 27,5 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 6,88 տոկոսով: Տարեսկզբից մինչ հոկտեմբերի 12-ը հանրապետությունում գրանցվել է 1219 ԱՎՕ՝ պայթուցիկ նյութերի ոչ պայթունավտանգ բաղադրիչների տեխնոլոգիական հոսքագիծ, թթվածնի պահեստարան, օգտագործված անվադողերի պիրոլիտիկ վերամշակման տեղամաս, հեղուկ վառելիքի պահպանման տեղամաս, գազային վառելիքի պահպանման տեղամաս, հեծանային կռունկ, բենզալցակայան, սառեցման համակարգ, քսուկահովացնող հեղուկի գոլորշիների վերամշակման կայան, հեղուկ ալյումինի պահպանման վառարանների տեղամաս եւ այլն:

Առավել մանրամասն՝ այստեղ