ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» փրկարար ծառայողների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանի համաձայն,  հոկտեմբերի 11-22-ը անցկացվում է փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխերի պետերի վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են բոլոր մարզերի տարբեր հրշեջ-փրկարարական ջոյտակների փրկարարներ՝ 15 հոգի: Դասընթացի տեւողությունը 80 ժամ է, որից 36-ը՝ գործնական, 44-ը՝ տեսական:

Վերապատրաստման թեմաներն են. «Փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումը եւ անվտանգության ապահովումը», «Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հետախուզության իրականացումը, խնդիրները եւ անվտանգության ապահովման հիմնական պահանջները», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներում կիրառվող շնչառական ապարատներ, դրանց տեսակները, կիրառման ոլորտները», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցներ, տեսակները եւ յուրահատկությունները», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները