Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի» համագործակցության շրջանակում հոկտեմբերի 17-ին ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի 9 ուսանող մասնակցեց քայլարշավի: Ապագա փրկարաները այս անգամ բացահայտեցին Կոտայքի մարզը՝ Երեւան-Գառնու տաճար-Ազատի կիրճ-Քարերի սիմֆոնիա-Երեւան երթուղով։ Ազատի կիրճը շատ մասերում լցված է փլուզումների հետեւանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Երբ արշավականները հասան քարերի սիմֆոնիա սկսեցին ակտիվ քննարկել դասերի ընթացքում իրենց ստացած գիտելինքները, ինչպես է առաջացել կանոնավոր վեցանկյուն գլաններից կազմված ժայռը։ Նման արշավների ժամանակ ուսանողները կիրառում են ակադեմիայում ստացած գիտելիքներն ու անհրաժեշտության դեպքում՝ դրանցով կիսվում այլ արշավականների հետ:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները