Մոտ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերին պետություն-մասնավոր-միջազգային կառույցներ համագործակցության արդյունքում ստեղծվեց patrast.am կայքը: 

Սա աղետակայուն հասարակություն ունենալուն, բնակչության կրթությանը նպատելուն ուղղված նախաձեռնություն է:

Նույն ձեւաչափով (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի՝ UNDP Հայաստանի գրասենյակի, ImpactAim Venture աքսելերատորի (հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատոր) «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ եւ «Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն» (ISTC) հիմնադրամներ) համագործակցության արդյունքում ստեղծվել է համանուն՝ patrast.am, բջջային հավելվածը: Հավելվածը հասանելի է Playmarket եւ Appstore հարթակներում: Հավելվածը աղետների ռիսկի նվազեցման, անվտանգության մշակույթ ձեւավորելու գործիք է:

Առավել մանրամասն՝ այստեղ