Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Եղիազար Վարդանյանը Համագործակցության հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով ավելի դյուրին դարձնել բուհի և նախարարության միջև գիտատեխնիկական տեղեկատվության փոխանցումը և կողմերի համար առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիրների լուծումը:

Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ «Մեր երկրում չլուծված հարցեր ունենք աղետների ռիսկերի կառավարման, արտակարգ իրավիճակների կանխարգելման, քաղպաշտպանության առումով և նման փաստաթղթերը իրապես կյանքի կոչելու դեպքում մենք լուրջ քայլ կանենք այս շատ կարևոր հարցերի լուծման ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ այստեղ