Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակում կազմակերպվել էր գործնական պարապմունք ակադեմիայի «Հրդեհային պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների 4-րդ կուրսերի ուսանողների համար: Պարապմունքն անցկացնում էին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը եւ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը, փրկարարական ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիլկի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ներսիսյանը, դասախոս, փ/ծ կապիտան Անդրանիկ Խաչատրյանը:

Պարապմունքի թեմաներն էին «Հրդեհաշիջման առաջնային միջոցներով հրդեհի մարում», «Տեսադիտարկման եւ ձայնաորսիչ որոնողական սարքերով տուժածի որոնում եւ հայտնաբերում», «Բարձրությունների վրա պարանային աշխատանքներ»:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները