Ավարտվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մագիստրոսի կրթական ծրագրի ընդունելությունը: Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի էլ ՃԿՊԱ մագիստրատուրայում սովորելու ցանկություն էին հայտնել ոչ միայն ակադեմիայի այլ նաեւ՝ այլ բուհերի շրջանավարտներ՝ Ռուս-հայկական (Սլովոնական) համալսարան, Երեւանի պետական համալսարան, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ եւ այլն: Ընդունվածների մեջ կան եւ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում եւ պետական այլ կառույցներում ու մասնավոր ընկերություններում աշխատողներ:

Առավել մեծ պահանջարկ է վայելում ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագրի «Կառավարում» (Ճգնաժամային կառավարում) մասնագիտությունը: 15 հոգի կսովորի հենց այս մասնագիտությունը: Հաջորդը «Իրավագիտություն» (Ճգնաժամային իրավունք) մասնագիտություն է, հետո՝ «Փրկարարական գործ» եւ «Հոգեբանություն»: