ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած պլանի համաձայն, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը, սեպտեմբերին կազմակերպել է վերապատրաստման 8 դասընթաց, այդ թվում՝ երկու արտագնա՝ Երեւանի մետրոպոլիտենում՝ «Ճառագայթային պաշտպանություն» թեմայով եւ Երեւանի թիվ 155 հիմնական դպրոցում՝ «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով:
Սեպտեմբերին կազմակերպված դասընթացներին մասնակցել է 196 ունկնդիր՝ մշակույթի եւ սպորտի կազմակերպությունների փոխտնօրեններ, համայնքների տարհանման հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, նախադպրոցական կրթական հաստատությունների դաստիարակներ, հանրակրթական դպրոցների փոխտնօրեններ, եւ դասղեկներ:
ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Անվտանգության ապահովման հարցեր», «Բնակչության տարհանման պլանավորման եւ կազմակերպման հարցեր», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցեր», «Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպման եւ կառավարման հարցեր» եւ այլն:
Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.