Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրի ավելի քան 30 ուսանող այցելել են «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ի թիվս այլ նահատակների իրենց վերջին հանգրվանն են գտել նաեւ ՃԿՊԱ մի շարք ուսանողները:

ՃԿՊԱ ուսանողներն այցելել են իրենց ընկերների շիրիմներին, խոնարհվել, խունկ ծխել: «Եռաբլուրում» բոլոր նրանք են, որ անմահացել են հանուն մեր հուսալի ու լուսավոր կյանքի ու նրանց հիշատակը հարգելն ապրողներիս պարտքն է: