Սեպտեմբերի 17-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Նախարարը, մասնավորապես ընդգծել է COVID-19-ի դեմ պայքարի նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը: Քննարկվել է 2020թ. հուլիսից մեկնարկած «Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի» ընթացքը:

Առավել մանրամասն՝ այստեղ