Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2021 թվականի վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասերի պլանի համաձայն, սեպտեմբերին կկազմակերպվի վերապատրաստման չորս դասընթաց, տարբեր խմբերի համար՝ Ռուսաստանի մասնագիտական տարբեր բուհերի դասախոսների ներգրավմամբ:

1. Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 1-ը «Լուսակերտ» ուսումնական բազայում կկազմակերպվի «Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի գործունեության արդյունավետության բարձրացում» թեմայով դասընթաց: Կմասնակցի 14 փրկարար ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Առավել մանրամասն՝ այստեղ