2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի դեկտեմբեր հատվածում Հայաստանում իրագործվող Եվրոպական հանձնաժողովի «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում անցկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների հարցում՝ բացահայտելու համար նրանց կարիքներն ու պահանջները: Հարցումն անցկացվել է հեռավար-առցանց, անանուն, հարցվել են թե՛ սպաներ, թե՛ կրտսեր ծառայողներ: Տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»: Սա մեր փրկարարների առաջին նման հարցումն է:

Առավել մանրամասն՝ այստեղ