Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ մայոր Համլետ Մաթեւոսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» պետ, փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկովին, Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարար Եվգենի Զինիչեւի ողբերգական մահվան կապակցությամբ: Հեռագրում ասվում է. «Վշտով տեղեկացանք, որ Նորիլսկ քաղաքում անցկացվող արկտիկական շրջանները արտակարգ իրավիճակներից պաշտապանելու թեմայով միջգերատեսչական վարժանքի ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ կյանք փրկելիս, զոհվել է Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարար Եվգենի Զինիչեւը: Եվգենի Նիկոլայեւիչի ողջ կյանքը, հանուն մարդու կյանքի փրկության նրա հերոսական մահը հայրենիքին եւ մասնագիտական պարտքին անմրացորդ նվիրումի օրինակ են:

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» աշխատակազմի եւ անձամբ իմ անունից աջակցություն եւ ցավակցություն եմ հայտնում ձեզ եւ ձեր ղեկավարած ակադեմիայի ողջ աշխատակազմին»: