Երկրային կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» նախկին դասախոս Սոբերտ Մանուկյանը։ Մարդ, որն իր գիտելիքը փոխանցել է մի քանի սերնդի, վերապատրաստել ու որակավորել հարյուրավոր փրկարարների։

ՃԿՊԱ ջրափրկարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանը պատմում է․ «Նա ծնված օրվանից արկածների մեջ է եղել։ Հայրը՝ Հարություն Մանուկյանը, «Աշոտ Երկաթ» շոգենավի նավապետն էր։ Երբ 1933 թվականի հունիսի մի օր որդու ծնվելու մասին հաղորդագրություն է ստանում, պատասխան նամակով տեղեկացնում է, որ անունը Ռոբերտ դնեն։ Մորզեի սարքով աշխատող հեռագրիչը «Ռ» տառի փոխարեն երեք կետ է հաղորդում, որը համապատասխանում է «Ս» տառին։ Եվ քանի որ Մորզեի այբուբենով գրված տեքստն այդ ժամանակ երեք կնիքով փաստաթղթի ուժ ուներ, երեխայի անունը դնում են Սոբերտ»։

Առավել մանրամասն՝ այստեղ