2021 թվական սեպտեմբերի 1: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» սկսվեց հերթական՝ 2021-2022 ուսումնական տարին: Այս տարի ակադեմիայի երկու կրթական ծրագիր (միջին մասնագիտական, բակավալրի) ընդունվել է 264 մարդ:

Ուսանողների նորամուտը ողջունեց ՃԿՊԱ ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Ըստ նրա, փրկարարի մասնագիտությունը ոչ միայն կիրառական է, այլ նաեւ՝ գիտական ուղղություն եւ բավականին երիտասարդ: Եթե մաթեմատիկան կամ ֆիզիկան հարյուրամյակների պատմություն ունեն, ապա փրկարարությունը հազիվ 100 (Հայաստանում՝ 30), իսկ գիտական բաղադրիչը՝ էլ ավելի քիչ. «Սա նշանակում է ձեզանից է կախված փրկարարության գիտական ուղղության զարգացումը»:

Ակադեմիայի գործունեության նպատակը ուսանողներին գիտելիք տալն է. «Մենք այս երկրի բարության աղբյուրն ենք: Մեր գործունեությունն հենված է մարդասիրության եւ բարության, մեզ չխնայելու եւ ուրիշին փրկելու վրա: Մեզ կիսատ-պռատ գիտելիքներով փրկարար պետք չէ: Միայն գիտելիք, կարողություն, հմտություն, համարձակություն, բարություն: Բոլորիդ շնորհավորում եմ, ձեզ բարի ճանապարհ»:

ՃԿՊԱ-ում կան բոլոր պայմանները որակյալ կրթություն կազմակերպելու համար. մասնագիտական կաբինետներ, բազմալեզու մասնագիտական գրադարան, մասնագիտական պրակտիկան արդյունավետ անցկացնելու համար հրշեջ-փրկարարական տեխնիկական միջոցներ, «Լուսակերտ» ուսումնական բազա, որտեղ կազմակերպվում են գործնական աշխատանքներ եւ ուսումնավարժանքներ:

Լուսանկարները Վահրամ ԱՎՈՅԱՆԻ