Օրերս Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Գործարկվել են համայնքի էլեկտրաշչակները: Կազմակերպվել է համայնքի բնակչության, մսուր-մանկապարտեզի երեխաների եւ աշխատակազմի, համայնքապետարանի եւ բուժամբուլատորիաի անձնակազմի պատսպարում մասնավոր տների նկուղներում։ Ուսումնավարժության ընթացքում համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ: Բացի դրանից՝ Արմավիրի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Ա․ Առաքելյանը, ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գ․ Ղուկասյանը եւ ՄՓՎ ՃԿԿ ՕՀՀ ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գ․ Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Արտակարգ իրավիճակներում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները:

Առավել մանրամասն՝ այստեղ