«Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» Թվինինգ ծրագիրն Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության առաջարկով փրկարար ուժերի աշխատակազմի աշխատակիցների շրջանում հետազոտություն է իրականացվում՝ ավելի խորը պատկերացում ունենալու համար անձնակազմի շարժիչ ուժերի և խթանող գործոնների մասին:

Ծրագիրը մեթոդական աջակցություն և ուղեցույց է տրամադրել Փրկարար ուժերի աշխատակազմի աշխատակիցների հետազոտության իրականացման համար: Հետազոտությունը իրականացվում է ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության կողմից՝ Թվինինգ ծրագրի բաղադրիչ 3-ի ղեկավար տիկին Անաստասիա Էզերեցի մեթոդական ցուցումով և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տեխնիկական աջակցությամբ:

Առավել մանրամասն՝ այստեղ