Հարգելի՛ դիմորդ

Տեղեկացնում ենք, որ միջին մասնագիտական կրթական ծրագրով դիմում հայտերի ընդունելությունը մեկնարկել է հուլիսի 15-ից՝ առցանց եղանակով: Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ www.dimord.emis.am կայքի միջոցով։

Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները.

· Անուն, ազգանուն, հայրանուն,

· Ծննդյան օր, ամիս, տարեթիվ,

· Էլեկտրոնային փոստի հասցե,

· Բջջային հեռախոսահամար,

· Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ, սոցքարտի համար) կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը:

Կից ներբեռնում է նաեւ

1. Լուսանկար (3X4 չափսի)

2. Կրթության մասին փաստաթղթի բնօրինակը (վկայական՝ 9-ամյա կրթության մասին)

3. Անձը հաստատող փաստաթղթի նկարը (անձնագիր կամ ծննդյան վկայական՝ մինչեւ 16 տարեկան դիմորդի համար)

4. Կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

5. Միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների նկարները (առկայության դեպքում),

6. Ընդունելության գործընթացի կազմակերպման եւ անցկացման համար ակադեմիայի հաշվեհամարին 1000 ՀՀ դրամ վճարած անդորրագրի նկարը:

Հ/Հ 900018003765

Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ: Տեղեկությունների, օգնության եւ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-69-10-00, 091-50-70-06 հեռախոսահամարներով։