Հայաստանի հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի մեկի 465-Ն որոշմամբ հաստատվել են հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրի, իսկ հունիսի 10-ի 965-Ն որոշմամբ միջին մասնագիտական կրթական ծրագրի պետպատվերով (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:
Ըստ այդ որոշումների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրում կլինի 60 անվճար տեղ, որից հինգը՝ Արցախի հանրապետության համար: ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրում կլինի 90 անվճար տեղ:
Բակալավրի կրթական ծրագրում կառավարության որոշմամբ անվճար (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղեր են հատկացվում արդեն 10 տարի՝ 2011-2012 ուսումնական տարվանից, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրում՝ 2018-2019 ուսումնական տարվանից:
ՃԿՊԱ կրթական ծրագրերի եւ ընդունելության մասին առավել մանրամասն՝ այստեղ