Մայիսի 29-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սան, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանեց նոր ռեկորդ՝ ճկույթ մատով տեղաշարժելով 13 տոննա կշռող ավտոբուսը։ Մարզիկն իր ռեկորդը նվիրեց հայ զինվորին։ «Հայ զինվորն անպարտ է, ուժեղ։ Մեր պես մարդիկ պիտի նրանց կողքին լինեն, ոգեւորեն։ Հայ զինվորը չպիտի կոտրվի»,-ասում է Յուրին։

Խոսելով ռեկորդի դժվարություններից՝ նա նշում է, որ ճկույթին 10 կգ կշռաքար կախելը բավական դժվարացրել էր վարժությունը, սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ։

Յուրին նաեւ մասնագիտական առաջընթաց ունի։ Աշխատում է Հայաստանի ոստիկանության ակադեմիայում՝ «Մարտավարական պաշտպանություն» առարկայի դասախոս է։ Վերջերս Երեւան քաղաքում բացել է մաս-ռեստլինգի փոքրիկ դպրոց, որտեղ անցկացնում է պրոֆեսիոոնալ մարզումներ։

Երիտասարդ մարզիչը հպարտանում է՝ իր սաներն արդեն աչքի են ընկել մրցումներում ու գրանցել լավ արդյունք։ Առաջիկայում մաս-ռեստլինգի Հայաստանի առաջնությունն է։ Մանրամասներին կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը

Հ.Գ. Յուրի Սաքունցի մարզական այլ հաջողությունների մասին կարդացեք.

Զորիկ Պողոսյանն ու Յուրի Սաքունցը ՝ աշխարհի չեմպիոններ

Նոր ռեկորդներ՝ Հայոց բանակի տոնին

Նոր ռեկորդներ՝ նվիրված ՀՀ անկախության տոնին

ՃԿՊԱ ուսանողի նվերը՝ արցախցիներին

ՃԿՊԱ ուսանողը մեկ օրում սահմանեց երեք ռեկորդ

Երկու նոր ռեկորդ՝ համավարակի պայմաններում