Մայիսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման կետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երրորդ՝ ավարտական կուրսի ուսանողները վերջին զանգի կապակցությամբ հանդիսություն էին կազմակերպել: Վերջին զանգը անմոռանալի օր է՝ լի հուզմունքով, ջերմությամբ, սիրով, երախտիքի խոսքերով եւ մաղթանքներով: Այս օրը կլինի հիշարժան ուսանողների ամբողջ կյանքի ընթացքում:

Ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը, խոնարհվեցին նրանց հիշատակի առաջ: Միջոցառման ընթացքում շրջանավարտները իրենց շնորհակալությունը հայտնեցին բոլոր դասախոսներին, ակադեմիայի ողջ աշխատակազմին՝ մասնագիտական գիտելիքներ տալու եւ գործնական հմտություններին ծանոթացնելու համար:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ