ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մայիսի 18-20-ը ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվում է հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների 40-ժամյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության բոլոր մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական տարբեր ջոկատների 15 հրամանատար:

Վերապատրաստման թեմաներն են. «Անտառային եւ բուսական տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման եւ ղեկավարման առանձնահատկությունները», «Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մարտավարական հնարավորությունները, պոմպափողորակային համակարգեր», «Գազածխապաշտպան ծառայության օղակի հնարավորությունները եւ շնչառական ապարատի բալոնների օդի ճնշման սպառման հաշվարկային խնդիրներ», «Հրդեհաշիջման ինովացիոն տեխնոլոգիաներ», «Ճանապարհատրանսպորտային պատահարներում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ ղեկավարում», «Բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում  եւ ղեկավարում», «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ ղեկավարում», «Փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրներն ու իրավական ապահովումը, ընդհանուր ֆիզիկական պատրաստության կազմակերպման առանձնահատկությունները», «ՀՓՋ-ներում ծառայության կազմակերպման ընթացքում ի հայտ եկած թերությունները եւ դրանց վերացմանն ուղղված աշխատանքները», «Պինդ նյութերի հրդեհաշիջման ուժերի եւ միջոցների հաշվարկման մեթոդներ, հաշվարկային խնդիրներ», «Փրփրային հրդեհաշիջման ուժերի եւ միջոցների հաշվարկման մեթոդիկա, խնդիրների լուծում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ