Մարտի 20-ից մայիսի 10-ը ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայումի» առկա ուսուցման միջին մասնագիտական խմբերի ավարտական կուրսերի «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի սպասարկում եւ նորոգում» (ՀՏ), «Հրդեհային պաշտպանություն» (ՀՊ) եւ «Կառավարում արտակարգ իրավիճակներում» (ԿԱԻ) մասնագիտություններով 78 ուսանող արտադրական պրակտիկա անցան: Պրակտիկայի շրջանակներում ԿԱԻ խմբի ուսանողները այցելեցին Ֆինանսական հաշտարարի գրասենյակ, Կենտրոնական բանկ, առցանց ծանոթացան Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթներին, եղան ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում: ՀՏ եւ ՀՊ խմբերը եղան ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ ութ հրշեջ-փրկարարական ջոկատում, Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատում, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, Ստեփանավանի «Լոռէ» փրկարարական ջոկատում: