Այսօր եւ վաղը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվում է «Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման եւ իրականացման արդյունավետության բարձրացում» թեմայով վերապատրաստում այն դասախոսների համար, որոնք դասավանդում են ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրում: Դասընթացը վարում է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնի»՝ ՄԿՈՒԶԱԿ, փորձագետ Աստղիկ Կարախանյանը, մասնակցում է մոտ երկու տասնյակ դասախոս:

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնի» փորձագետը դասախոսներին է ներկայացնում պետական կրթական չափորոշիչների կառուցվածքը, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության կազմակերպումը, գործատուի պահանջները, ուսանողի ձեռքբերած արդյունքի գնահատման միջոց, մոդուլային ուսումնական ծրագիր եւ պլան եւ այլ թեմաներ:

2021-2022 ուսումնական տարվանից ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի մասնագիտությունները (հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական շահագործում եւ նորոգում, կառավարումն արտակարգ իրավիճակներում, հրդեհային պաշտպանություն) դասավանդվելու են մոդուլային ծրագրերով եւ պլաններով, այս վերապատրաստումը օգտակար կլինի դասախոսներին: