ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մայիսի 10-14-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով, «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ պարանային աշխատանք» թեմայով վերապատրաստում, որին մասնակցում է 15 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից 24-ը՝ տեսական, 16-ը՝ գործնական: Թեմաներն են. «INSARAG արտաքին որակավորման չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, միջին թիմերի կառուցվածքը եւ հնարավորությունները», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքն ու միջոցները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցների տեսակները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքի եւ հանդերձանքի խնամքն ու պահպանումը», «Փրկարարական պարանների օգնությամբ վերելքի, վայրէջքի կազմակերպում անհատական եւ խմբային ապահովումով», «Բարձրություններից տուժածի տեղափոխումը փրկարարական պարանների օգնությամբ, ըստ INSARAG-ի չափորոշիչների», «Հենաշարժիչ համակարգի վնասվածքներ», «Շնչառական ուղիների փակումը օտար մարմնով» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով է: Այս տարի անցկացված այլ դասընթացներ.

«Տեխնիկական որոնում»

Ղեկավար կազմ-1

«Համակողմանի ապահովում»

Ղեկավար կազմ-2

«Տակելաժային աշխատանքների կառավարում»

«Տեխնիկական միջոցներ»

«Կայունացման համակարգեր՝ ամրակապում»