Այսօր՝ մայիսի հինգին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սկսվեց 2020-2021 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման առաջին քննությունը: ննությունները կանցկացնեն ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հաստատված քննական առարկայական հանձնաժողովները:

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով, ամփոփիչ ատեստավորման քննություններին կմասնակցեն բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի 235 ուսանող: Այս ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցման կրթական ծրագրում ակադեմիան կտա շրշանավարտ «Կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Հրդեհային պաշտպանություն, Փրկարարական գործ Քաղաքացիական պաշտպանություն)» եւ «Տրանսպորտային համակարգեր (Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում)», իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն» եւ «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում» մասնագիտությունների գծով: «Ակադեմիայում ապահովված են քննական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Միաժամանակ նշեմ, որ 2021-2022 ուսումնական տարվա համար դիմորդների ընդունելության գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ից՝ Ակադեմիայում: Հաջողություններ ավարտական կուրսերի ուսանողներին եւ բարի գալուստ դիմորդներին», — եզրափակեց պրոռեկտոր Ղարիբյանը:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ