ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած պլանի համաձայն  ,ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը, այսօր՝ ապրիլի 30-ին վերապատրաստման արտագնա դասընթաց էր կազմակերպել Երեւանի համար 194 հիմնական դպրոցում:

Դասընթացին մասնակցել է ավելի քան 80 ունկնդիր:

Ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Սիրուշ Հովհաննիսյանը ներկայացրել է «Հանրակրթական դպրոցներում համալիր անվտանգության հարցերը» թեմայով դասախոսություն:

Լուսանկարները տրամադրել են դպրոցից